BRICS-ի առաջնորդները Գազայի հատվածը համարում են Պաղեստինի անբաժանելի մասը

06/07/2025 21:54 Միջազգային

BRICS պետությունների ղեկավարները Գազայի հատվածը համարում են օկուպացված պաղեստինյան տարածքի անբաժանելի մասը, որը, Արևմտյան ափի հետ միասին, պետք է կառավարվի Պաղեստինի ազգային վարչակազմի կողմից։ Այս մասին ասված է Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո առաջնորդների հայտարարության մեջ։

«Մենք հիշեցնում ենք, որ Գազայի հատվածը օկուպացված պաղեստինյան տարածքների անբաժանելի մասն է։ Այս առումով մենք ընդգծում ենք Արևմտյան ափի և Գազայի հատվածի միավորման կարևորությունը Պաղեստինի վարչակազմի իրավասության ներքո», – ասվում է հռչակագրում։

–00—ՅՄ