ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է պատասխանատվություն կրեն Իրանի վրա հարձակման համար․ ԱԳ նախարար

06/07/2025 20:56 Միջազգային

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին BRICS գագաթնաժողովում հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրա Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում են։

Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել խմբի անդամներին, որոնք դատապարտել են ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ։

Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է պատասխանատվություն կրեն Իրանի վրա հարձակման համար։

–00—ՅՄ