Իրանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև հյուպատոսական հարաբերությունները

06/07/2025 20:29 Միջազգային

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոուն հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ, որը գտնվում է Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում՝ մասնակցելու BRICS-ի 17-րդ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում երկու կողմերը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները՝ Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմից հետո։

Իրանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները նաև քննարկել և մտքեր են փոխանակել երկու երկրների միջև հյուպատոսական հարաբերությունների վերջին վիճակի վերաբերյալ։

–00—ՅՄ