Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմածովային ուժերի հրամանատարի սպանության մասին
06/07/2025 18:45
Միջազգային
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

Իսրայելի զինված ուժերը Գազայի հատվածի հյուսիսում սպանել են «ՀԱՄԱՍ»-ի ռազմածովային ուժերի հրամանատարին, կիրակի օրը հայտնել է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի քարտուղարը։
«Հետախուզական տվյալների հիման վրա, հարվածել և սպանել է ահաբեկիչ Ռամզի Ռամդան Աբեդ Ալի Սալեհին, որը «ՀԱՄԱՍ»-ի ռազմածովային ստորաբաժանման հրամանատարն էր Գազայի հատվածի հյուսիսում», – ասվում է հայտարարության մեջ։
Զինվորականների տվյալներով՝ հրամանատարի հետ մեկտեղ հարվածի հետևանքով սպանվել են «ՀԱՄԱՍ»-ի ևս մի քանի զինյալներ, այդ թվում՝ «ՀԱՄԱՍ»-ի ականանետային ստորաբաժանման հրամանատարի տեղակալ Հիշամ Մանսուրը և ականանետային ստորաբաժանման զինյալ Նասիմ Սաբհան։
–00—ՅՄ