Լավրովը բացատրել է, թե ինչու է Պուտինը վերցրել հեռախոսը, երբ Մակրոնը զանգահարել է իրեն

06/07/2025 13:05 Միջազգային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերցրել է հեռախոսը, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է իրեն, քանի որ նա երբեք չի հրաժարվում երկխոսությունից, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Նշենք, որ Պուտինը և Մակրոնը երեքշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է ավելի քան երկու ժամ:

«Գիտեք, իմ կարծիքով, պատասխանը ակնհայտ է։ Պատասխանը թաքնված է այն սկզբունքներում, որոնք առաջնորդում են Ռուսաստանի նախագահին։ Իսկապես քաղաքավարի մարդ, հեռատես քաղաքական գործիչ, որը երբեք չի հրաժարվում երկխոսությունից», – ասել է Լավրովը։

–00—ՅՄ