Գազայում սպանվել է առնվազն 56 պաղեստինցի. զոհերի թվում կան նաև երեխաներ

05/07/2025 18:57 Միջազգային

Գազայի հատվածում շարունակվող իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով հուլիսի 5-ին առնվազն 56 պաղեստինցի է զոհվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը՝ հղում անելով Գազայի հիվանդանոցների աղբյուրներին։

Նշվում է, որ սպանվածների թվում են նաև 9 քաղաքացիական անձ, զոհվածներից երեքը՝ երեխա։

—00—ՄԱ