Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրվող խաղաղության համաձայնագիրը կփոխի տարածաշրջանի մթնոլորտը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

«Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կբացի ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Ինչպես հաղորդում է APA-ի Ստամբուլի թղթակիցը, Ադրբեջան կատարած այցից հետո լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա նշել է, որ Թուրքիան այս միջանցքը դիտարկում է ոչ միայն որպես աշխարհաքաղաքական, այլև աշխարհատնտեսական առաջընթացի մաս։
Թուրքիայի առաջնորդը նաև հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրվող խաղաղության համաձայնագիրը կփոխի տարածաշրջանի մթնոլորտը.
«Աշխարհը փոխվում է, և այս իրավիճակը պահանջում է նոր քայլեր: Փոփոխություններին համընթաց քայլելը նշանակում է ներուժի ակտիվացում: Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրվող խաղաղության համաձայնագիրը կփոխի տարածաշրջանի մթնոլորտը: Մենք կտեսնենք նոր և պատմական հնարավորություններ, որոնք մեկը մյուսի հետևից կբացվեն ձեռք բերված խաղաղության շնորհիվ»:
—00—ՄԱ