Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

Թուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադիյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետերը ձերբակալվել են կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման և կազմակերպված հանցավորության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։
Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Ադիյամանի քաղաքապետ Աբդուրրահման Թութդերեն և Ադանայի քաղաքապետ Զեյդան Կարալարը։ Երկուսն էլ հանդիսանում են Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) անդամներ։
Առանձին քրեական գործով ձերբակալվել է նաև Անթալիայի քաղաքապետ Մուհիթին Բոչեկը և ևս երկու անձ։ Նրանց նույնպես մեղադրում են կաշառակերության մեջ։ Թուրքիայի դատախազությունը առայժմ չի հրապարակել գործերի մանրամասները։
Երեք քաղաքապետերն էլ ներկայացնում են Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժը՝ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը, որը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնական մրցակիցն է։
–00—ՅՄ