Թրամփը չի բացառել Ուկրաինային Patriot համալիրների հավելյալ մատակարարումը

05/07/2025 11:57 Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի համագործակցել Ուկրաինայի հետ՝ զենքի, զինամթերքի, այդ թվում՝ Patriot հրթիռային պաշտպանության համալիրների տրամադրման ուղղությամբ։

«Նրանց դրանք պետք կգան պաշտպանության համար։ Ես չեմ ուզում տեսնել, թե ինչպես են մարդիկ սպանվում։ Նրանց ինչ-որ բան պետք կգա, քանի որ նրանք բավականին ուժեղ են հարվածում։ Այո, մենք կարող ենք դա դիտարկել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Թրամփը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով լրացուցիչ համալիրներ տրամադրելու հնարավորության մասին հարցին։

Թրամփը հայտնել է, որ թեման քննարկել է հուլիսի 4-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։

–00—ՅՄ