Կուրսկում զոհվել է ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալը

03/07/2025 16:26 Միջազգային

Կուրսկի մարզում մահացել է ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, Ռուսաստանի հերոս Միխայիլ Գուդկովը։ Այս մասին հայտնել է Պրիմորիեի երկրամասի նահանգապետը։

Reuters-ի տեղեկություններով՝ գեներալ Գուդկովը զոհվել է Ուկրաինայի սահմանին գտնվող Կորենևո գյուղի մերձակայքում՝ հրամանատարական կետի վրա ուկրաինական հարձակման ընթացքում։

–00—ՅՄ