Ռուսաստանը հյուպատոսական աջակցություն կտրամադրի Բաքվում պահվող իր քաղաքացիներին

03/07/2025 15:20 Միջազգային

Ռուսաստանը վերջապես կարողացել է համաձայնեցնել ադրբեջանական կողմի հետ Ադրբեջանում պահվող ՌԴ քաղաքացիներին հյուպատոսական օգնություն տրամադրելու հարցը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Համաձայնեցվել է հյուպատոսական աշխատակիցների տեսակցությունը Ադրբեջանում պահվող Ռուսաստանի 13 քաղաքացիների հետ»,- հայտնել է Զախարովան՝ առանց այլ մանրամասներ հաղորդելու։

Ավելի վաղ հուլիսի 3-ին նա տեղեկացրել էր, որ Բաքուն ռուսական կողմին մինչև հիմա թույլ չի տալիս տեսակցել ՌԴ ձերբակալված ու կալանավորված քաղաքացիների հետ։

—00—ՄԱ