Բալիի մոտ լաստանավի խորտակման հետևանքով կան զոհեր ու անհետ կորածներ

03/07/2025 10:50 Միջազգային

Ինդոնեզիայի Բալի կղզու մոտակայքում լաստանավի խորտակման հետևանքով առնվազն 4 մարդ մահացել է, տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է BBC-ն։

Ազգային որոնողափրկարարական գործակալության տվյալներով՝ Բալիից դեպի Բանյուվանգի ուղևորվող նավի վրա եղել է անձնակազմի 12 անդամ և 53 ուղևոր։29 մարդու հնարավոր է եղել փրկել։ Մյուսների որոնողական աշխատանքները շարունակվում են։

Իշխանությունները փորձում են պարզել նավի խորտակման պատճառը։ Հայտնի է, որ խորտակվելուց անմիջապես առաջ նավը հայտնել է շարժիչի հետ կապված խնդիրների առկայության մասին։

—00—ՄԱ