Ադրբեջանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել «Սպուտնիկ Ադրբեջան»-ի դեմ

01/07/2025 15:13 Միջազգային

Ադրբեջանի ՆԳՆ-ի կողմից Sputnik Azerbaijan լրատվական գործակալության Բաքվի մասնաճյուղում անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 7 մարդ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:

ԱՊԱ-ի  տեղեկատվության համաձայն՝ հարուցվել է քրեական գործ՝ խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման հոդվածներով։

Ձերբակալված անձանցից երկուսը կալանավորվել են, 5-ի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։

Քրեական գործով քննչական միջոցառումները շարունակվում են։

–00—ՅՄ