Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ

01/07/2025 11:37 Միջազգային

Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ Մուստաֆաևը կանչվել է Բաքվում ռուս լրագրողների անօրինական ձերբակալման գործով։

APA-ի մոսկովյան թղթակցի փոխանցմամբ՝ դիվանագետը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն է ժամանել պաշտոնական կանչից հետո։

—00—ՄԱ