Իրանում Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի

30/06/2025 16:57 Միջազգային

Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանում առնվազն 935 մարդ է զոհվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:

«Վերջին դատաբժշկական տվյալների համաձայն՝ մեր երկրի դեմ սիոնիստական ​վարչակարգի 12-օրյա պատերազմի ընթացքում հաստատվել է 935 մարդու մահ, որոնցից 38-ը՝ երեխաներ և 132-ը՝ կանայք, որոնցից ոմանք հղի են եղել», – ասել է իսլամական հանրապետության դատական ​իշխանության ներկայացուցիչ Իսհակ Ջահանգիրը։

Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել էր նաև շուրջ 5000 վիրավորի մասին:Իսրայելը հայտնել է շուրջ 30 զոհի, ավելի քան 3000 վիրավորի մասին: