Գազայում իսրայելական նոր հարվածներից շուրջ 50 պաղեստինցի է զոհվել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

Գազայի առողջապահական աղբյուրները հաստատել են, որ հունիսի 30-ի լուսաբացից ի վեր Իսրայելի կողմից Գազայի տարբեր շրջաններում իրականացված ավիահարվածների հետևանքով զոհվել է 48 պաղեստինցի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Զոհերից 13-ը գրանցվել, ինչպես նաև ավելի քան 50 մարդ վիրավորում է ստացել Գազայի հարավում գտնվող օգնության բաշխման կենտրոնի մոտ հավաքված ամբոխի թիրախավորման հետևանքով։
Գազայի կառավարության տեղեկատվական գրասենյակը տեղեկացրել է, որ մայիսից ի վեր օգնության բաշխման կենտրոնների թիրախավորման հետևանքով զոհերի թիվը հասել 583-ի, վիրավորվել է 4186 մարդ։
Գրասենյակը խստորեն դատապարտել է իսրայելական ուժերի կողմից ալ-Ակսայի նահատակների հիվանդանոցի թիրախավորումը՝ ընդգծելով, որ տեղի ունեցածը «բարբարոսական ագրեսիա» է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ