Հայաստանում եկեղեցու վրա հարձակումները մտահոգիչ են․ Լավրով

30/06/2025 11:10 Միջազգային

Հայաստանում ստեղծված իրավիճակը երկրի ներքին գործն է, սակայն եկեղեցու վրա հարձակումները մտահոգիչ են։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ես կցանկանայի, որ Հայ եկեղեցու վրա հարձակումներ չլինեն, և հակամարտությունը հնարավորինս շուտ լուծվի»,-ասել է ՌԴ ԱԳ նածարարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցելու Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդին։

—00—ՄԱ