ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով բոլոր ուղևորները մահացել են

30/06/2025 10:38 Միջազգային

ԱՄՆ Օհայո նահանգի Հաուլանդ բնակավայրում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով օդանավում գտնվող բոլոր 6 անձինք մահացել են։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Fox 8-ը։Տեղական իշխանությունները մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել են, որ այս պահին վթարի պատճառը հայտնի չէ։

Հաստատվել է, որ ինքնաթիռում եղել է անձնակազմի 2 անդամ և 4 ուղևոր։

Ինքնաթիռը, որն ուղևորվում էր Մոնտանա նահանգի Բոզմեն քաղաք, վթարվել է օդ բարձրանալուց 7 րոպե հետո։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

—00—ՄԱ