Թեհրանը ձգտում է խաղաղության, բայց երբեք չի խոնարհվի ագրեսիայի առջև. Իրանի ԱԳՆ խոսնակ

28/06/2025 18:47 Միջազգային

Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է խաղաղությանը, սակայն երբեք չի խոնարհվի որևէ նվաստացման կամ ագրեսիայի առջև։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ մեջբերելով Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքերը։

Նշվում է, որ Իրանի ԱԳ նախարարության խոսնակը, մասնակցելով Իսրայելի հարձակման հետևանքով Իրանի բարձրաստիճան զինվորականների և գիտնականների հուղարկավորության արարողությանը, նշել է, որ դրանցում մեծաթիվ մարդկանց մասնակցությունը ցույց է տալիս ազգային հպարտությունն ու համերաշխությունը։

Նա հավելել է, որ չնայած պատմության ընթացքում խաղաղասեր ազգ լինելուն՝ Իրանը երբեք չի ենթարկվել նվաստացմանը։

–00—ՅՄ