Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի երկաթուղու արդիականացումը մոտենում է ավարտին

28/06/2025 15:48 Միջազգային

Վրաստանի երկաթուղու արդիականացման նախագիծը մոտենում է ավարտին, որից հետո երկաթուղու թողունակությունը գրեթե կկրկնապատկվի. նախագծի արժեքը կազմում է 248 միլիոն շվեյցարական ֆրանկ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ մեջբերելով Վրաստանի խորհրդարանին ուղղված իր տարեկան զեկույցի ընթացքում երկրի վարչապետի արած հայտարարությունը։

«Մենք զգալի արդյունքներ ունենք երկաթուղային ոլորտում։ Երկաթուղու արդիականացման նախագիծը մոտենում է ավարտին, որից հետո երկաթուղու թողունակությունը 27-ից կհասնի 48 միլիոն տոննայի»,-ասել է Իրակլի Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու արդիականացման նախագիծը գրեթե ավարտված է։

«Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծով նախատեսված աշխատանքների 98.5%-ն ավարտված է։ Այսինքն՝ այդ աշխատանքները գրեթե ավարտված են»,-նշել է նա։

–00—ՅՄ