Թուրքիայի որոշ շրջաններում անտառային հրդեհներ են

28/06/2025 15:00 Միջազգային

Թուրքիայի որոշ շրջաններում անտառային զանգվածային հրդեհներ են։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Սաքարյա նահանգում սկսված և Բիլեջիք տարածվող հրդեհը մոլեգնում է երեկվանից։

Քամու պատճառով կրակը տարածվում է մեծ տարածքի վրա։ Բնակիչներին տարհանում են բազմաթիվ բնակավայրերից։

Անտառային հրդեհներ են բռնկվել նաև այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Իզմիրը և Քահրամանմարաշը։

–00—ՅՄ