Թրամփը հայտարարել է՝ Իսրայելին հրամայել է չեղարկել Թեհրանի վրա խոշոր օդային հարձակումը

27/06/2025 21:56 Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելին հրամայել է չեղարկել Թեհրանի վրա խոշոր օդային հարձակումը։

Ամերիկացի առաջնորդը նաև ասել է, որ Իրանին արագ և ամբողջական վերականգնման հնարավորություն է տվել, բայց Թեհրանը նրան պատասխանել է զայրույթով և ատելությամբ։

ԱՄՆ նախագահն Իրանն անվանել է ավերված երկիր՝ ոչնչացված բանակով և տնտեսությամբ, որն ապագա չունի:

—00—ՍՊ