Ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթաց եմ ակնկալում․ Թրամփ

27/06/2025 20:56 Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթաց է ակնկալում։

«Մենք պետք է լուծենք այդ հարցը, և ես կարծում եմ, որ ինչ-որ բան տեղի կունենա այդ ուղղությամբ», – ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով մամուլի ասուլիսում:

Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ապագայում պնդելու է Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ արտաքին վերահսկողություն: Սպառնացել է, որ ԱՄՆ-ն պատրաստ կլինի կրկին կիրառել ռազմական ուժ, եթե պարզվի, որ Իրանը պահպանել է ուրանի հարստացման կարողությունները։

—00—ՍՊ