Իրանը չի պլանավորում վերսկսել ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

Թեհրանը Վաշինգտոնի հետ համաձայնության չի եկել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու հարցում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին երկրի պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում։
«Բանակցությունների վերսկսման վերաբերյալ որևէ համաձայնություն կամ պայմանավորվածություն չի եղել։ Այս հարցի շուրջ որևէ խոստում չի տրվել, և որևէ քննարկում չի անցկացվել», – ասել է Արաղչին։Նա նշել է, որ Իրանն ամերիկացիների հետ շփվելու «տհաճ փորձ» է ունեցել, և նրանք «դավաճանեցին բանակցությունները գործընթացի կեսին»։
Նրա խոսքով, այս փորձը կազդի Թեհրանի ապագա որոշումների վրա։Սակայն, հավելել է նախարարը, «որոշումը, ի վերջո, կկայացվի՝ Իրանի ժողովրդի բարեկեցությունը հաշվի առնելով, այլ ոչ թե հույզերի հիման վրա»։
—00—ՄԱ