ՌԴ-Իրան ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը նախատեսում է ռազմատեխնիկական գործակցություն
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը նախատեսում է նաև ռազմատեխնիկական համագործակցություն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Թեհրանին ռազմական օգնություն ցուցաբերելու Մոսկվայի պատրաստակամության մասին հարցին:
Հարցին, թե ինչպես են ազդել Իրանի միջուկային ենթակառուցվածքին ԱՄՆ-ի հարվածները Մոսկվայի եւ Թեհրանի համագործակցության վրա, դիվանագետը հիշեցրել է, որ Ռուսաստանն ամենավճռական կերպով դատապարտել է ամերիկյան հարվածները։
Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ Իրանի հետ համագործակցության հեռանկարներին, ապա այն հետագայում արգասաբեր կզարգանա բոլոր ոլորտներում՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին 2025 թվականի պայմանագրի, նշել է նա։
–00—ՍՊ