Թուրքիայի ՊՆ-ն՝ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի մասին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է Իրանի և Իսրայելի միջև տեղի ունեցող բախումներին և հաստատված հրադադարին։
Նախարարության կողմից արված հայտարարությունում ասվում է․ «Թուրքիան իրական խաղաղություն հաստատելու նպատակով պահպանում է բոլոր կողմերի հետ երկխոսության բաց ալիքները։ Իրան–Իսրայել–ԱՄՆ առանցքում ծավալվող բախումները լուրջ սպառնալիք են խաղաղության, անվտանգության և կայունության համար։ Իրանի միջուկային ծրագրին վերաբերող տարաձայնությունները՝ ներառյալ, կարող են լուծվել միայն քաղաքական և դիվանագիտական ուղիներով։
Նշվում է, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման դեպքում հնարավոր ճառագայթային արտահոսքը լուրջ վտանգ կներկայացնի ողջ տարածաշրջանի երկրների համար։
«Մենք ողջունում ենք կողմերի միջև հաստատված հրադադարը և հույս ենք հայտնում, որ այն կդառնա մշտական։ Թուրքիան ուշադիր հետևում է տարածաշրջանի զարգացումներին և միջազգային իրավունքի ու պետությունների ինքնիշխանության սկզբունքների շրջանակում շարունակելու է աշխատել բոլոր կողմերի հետ՝ բախումները դադարեցնելու և իրական խաղաղություն հաստատելու ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրությունում։
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
–00—ՅՄ