Ստամբուլը մնում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հարթակ․ ՌԴ ԱԳՆ

26/06/2025 18:36 Միջազգային

Ստամբուլը մնում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների վայրը, նոր փուլի ամսաթվերը որոշվում են պատվիրակությունների ղեկավարների կողմից, սպասվում է նրանցից տեղեկատվություն, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ելնում ենք նրանից, որ Ստամբուլը մնում է հանդիպման վայրը։ Մենք շնորհակալ ենք Թուրքիային հյուրընկալության, բանակցային գործընթացի վարման գործում նրա մշտական ​​օգնության համար։

Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթվերին, դրանք որոշվում են պատվիրակությունների ղեկավարների, մեր երկրի նախագահի օգնական Վլադիմիր Ռոստիսլավովիչ Մեդինսկու և ուկրաինական կողմից՝ Ումերովի կողմից, ուստի մենք սպասում ենք նրանցից տեղեկատվության», – ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։

–00—ՅՄ