Ֆրանսիայում փոթորկից 2 մարդ է զոհվել, վիրավորվել՝ ևս 17-ը

26/06/2025 14:49 Միջազգային

Ֆրանսիայի արտակարգ ծառայությունները հայտնել են, որ երկրում հունիսի 25-ի գիշերը փոթորկի հետևանքով 2 մարդ է զոհվել, այդ թվում՝ 1 երեխա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ֆրանիսական Le Monde պարբերականը։

Տեղատարափ անձրևների հետևանքով վիրավորվել է ևս 17 մարդ, որոնցից մեկը ծանր վիճակում է:

Ֆրանսիայի հարավում՝ Տառն-է-Գարոնում, գետի մոտ, որտեղ քամու արագությունը հասել է 114 կմ/ժ-ի, ծառ է տապալվել՝ պատճառ հանդիսանալով 12-ամյա տղայի  մահվան, իսկ կվադրոցիկլետով տղամարդը մահացել է՝ բախվելով փոթորկի հետևանքով ընկած մեկ այլ ծառի:Փարիզում տեղատարափ անձրևները ողողել են փողոցները, արգելափակել մեքենաները և ստիպել հետիոտներին փախչել ապաստաններ։

Հեղեղումները հանգեցրել են խորհրդարանի տանիքից արտահոսքի՝ ստիպելով օրենսդիրներին դադարեցնել Մերձավոր Արևելքում հակամարտության վերաբերյալ քննարկումները: Արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել են, որ հիմնականում Ֆրանսիայի կենտրոնական հատվածում հունիսի 25-ին գրեթե 100 000 տուն առանց էլեկտրաէներգիայի է մնացել: