Թրամփը հայտարարել է ՝ սարկազմ էր Ուկրաինայում 24 ժամում պատերազմը դադարեցնելու իր հայտարարությունը

25/06/2025 19:30 Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում 24 ժամում պատերազմը դադարեցնելու մասին իր խոսքերը սարկազմ են եղել։

Նա չի հստակեցրել, թե արդյոք ԱՄՆ-ը կշարունակի ռազմական օգնությունը Կիևին՝ նշելով, որ կքննարկի այդ հարցը․ «Ուկրաինայում պատերազմն ավելի բարդ է, քան մյուս պատերազմները», – ասել է Թրամփը։

Թրամփը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը կուսումնասիրի Ուկրաինային լրացուցիչ ՀՕՊ համակարգեր մատակարարելու հնարավորությունը։

–00—ՍՊ