ԵԱՏՄ-ի նախագահությունը 2026 թվականին կանցնի Ղազախստանին

25/06/2025 18:39 Միջազգային

Հունիսի 27-ին Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն միության հաջորդ նախագահի թեկնածությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ե՛վ փակ, և՛ ընդլայնված ձևաչափով հանդիպումների ընթացքում կքննարկվի (ԵԱՏՄ) հաջորդ նախագահի թեկնածությունը», – ասել է նա։

Նրա խոսքով, սա բավականին պարզ հարց է՝ հաջորդ տարի Ղազախստանը կստանձնի նախագահությունը, այսինքն՝ հիմնական միջոցառումները կլինեն Ղազախստանում։

–00—ՅՄ