Իսրայելը կանգ չի ​​առնի և կհաղթի ՀԱՄԱՍ-ին․ Նեթանյահու

25/06/2025 12:49 Միջազգային

Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ երկիրը պետք է ավարտի «իրանական առանցքի» դեմ արշավը, հաղթի ՀԱՄԱՍ-ին և վերադարձնի  բոլոր պատանդներին՝ թե՛ կենդանի և թե՛ մահացած։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բենիամին Նեթանյահուն ասել է հրեական ազգին ուղղված տեսաուղերձում, որը տարածվել է X-ի նրա էջում։

«Մեր ուշագրավ նվաճումներից անկախ` մենք չենք հանգստանալու, մենք կհաղթենք ՀԱՄԱՍ-ին և կազատենք բոլոր պատանդներին», – ասել է Նեթանյահուն։

Նրա խոսքով՝ «Իրանի դեմ «Արթնացող առյուծ» գործողության 12 օրվա ընթացքում մենք պատմական հաղթանակ ենք տարել, և այս հաղթանակը կմնա սերունդներ շարունակ»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ