Թրամփը Իրանում իշխանափոխություն չի ցանկանում

24/06/2025 23:29 Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում իշխանափոխություն չի ցանկանում, քանի որ չի ցանկանում քաոս տեսնել աշխարհում։

«Գիտեք, իրանցիները շատ լավ առևտրականներ են, շատ լավ գործարարներ, և նրանք շատ նավթ ունեն։ Նրանց հետ ամեն բան պետք է կարգին լինի։ Նրանք պետք է կարողանան վերականգնվել և լավ աշխատել։ Նրանք երբեք միջուկային էներգետիկա չեն ունենա, բայց հակառակ դեպքում պետք է գերազանց աշխատեն»,– ասել է ԱՄՆ նախագահը։

–00—ՍՊ