ԵՄ-ն կոչ է անում Իսրայելին և Իրանին հրադադարի ֆոնին բանակցություններ սկսել

24/06/2025 19:29 Միջազգային

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը կողմերի համար երկխոսության անցնելու հնարավորություն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Կալասը գրառում է կատարել հունիս 24-ին X սոցիալական ցանցի իր էջում:

«Ժամանակն է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Թող սա շրջադարձային պահ լինի ողջ տարածաշրջանի համար։ Ես կշարունակեմ աշխատել այդ ուղղությամբ բոլոր կողմերի հետ: Իսրայելի և Իրանի միջև ռազմական գործողությունների հայտարարված դադարը լավ նորություն է, բայց կողմերը պետք է հավատարիմ մնան պայմանավորվածություններին և ձեռնպահ մնան ուժի հետագա կիրառումից », – գրել է Կալասը։

 

–00—ՍՊ