Արևմտյան երկրներն այժմ «աղաչում են» անհապաղ հրադադար հաստատել Ուկրաինայում․ Լավրով

24/06/2025 14:55 Միջազգային

«Արևմտյան երկրներն այժմ «աղաչում են» անհապաղ հրադադար հաստատել Ուկրաինայում ՝ առանց նախապայմանների, չնայած այն հանգամանքին, որ Վլադիմիր Զելենսկին նախկինում  կտրականապես հրաժարվել է նման առաջարկներից»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովը հիշեցրել է, որ արևմտյան քաղաքական գործիչները սկզբում պահանջում էին Մոսկվայի պարտությունը, ապա մեղմացնում էին իրենց հռետորաբանությունը՝ Ռուսաստանի հաղթանակի անթույլատրելիության մասին հայտարարություններով, իսկ այժմ խնդրում են անհապաղ հրադադար հաստատել։

«Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում կախված չեն Մերձավոր Արևելքում առկա հակամարտության մեջ արևմտյան երկրների ներգրավվածության մակարդակից։ Եթե Կիևի ռեժիմին հաճոյացող երկրները թուլանան կամ դադարեն աջակցել նրան, Ռուսաստանը դա կընկալի որպես «իրականության գիտակցում»»,-նշել է Ռուսաստանի արտգործնախարարը ։

—00—ՄԱ