Զելենսկու դեմ մի քանի մահափորձեր են նախապատրաստվել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը, Իրան-Իսրայել հակամարտության պատճառով ուկրաինական իրադարձությունների նկատմամբ հետաքրքրության կորստի ֆոնին, հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկու դեմ մի քանի մահափորձեր են նախապատրաստվել, մասնավորապես՝ Լեհաստանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սա առաջին դեպքը չէ, երբ ուկրաինական կողմը նմանատիպ հայտարարություններ է անում Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով Ուկրաինայի նկատմամբ աշխարհի ուշադրության նվազման ֆոնին, գրում է լրատվամիջովը:
Նրա խոսքով՝ Զելենսկու դեմ մահափորձ է նախապատրաստվել նաև լեհական Ժեշուվ օդանավակայանում։ ԱԱԾ ղեկավարը նշել է, որ այն պետք է իրականացներ լեհ թոշակառու։ «Դիտարկվել են մի քանի տարբերակներ։ Դրանցից մեկը FPV անօդաչու թռչող սարքի միջոցով, մյուսը՝ դիպուկահարի», – ասել է պաշտոնյան։
–00—ՅՄ