Գազայում մեկ օրում Իսրայելի հարձակումներից զոհվել է շուրջ 40, վիրավորվել՝ ավելի քան 300 պաղեստինցի

23/06/2025 18:03 Միջազգային

Իսրայեական ուժերը շարունակում են Գազայի հատվածի բնակելի թաղամասերի և օգնության կենտրոնների ռմբակոծությունը, որի հետևանքով, Գազայի առողջապահության նախարարության տեղեկացմամբ, վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 39 և վիրավորվել 317 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։

Ջենինի ճամբարի լրատվական  գրասենյակը հայտնել է, որ իսրայելական ուժերը ճամբարում լիովին ոչնչացրել են 600 տուն և պատճառ հանդիսացել մոտ 22 000 բնակչի հարկադիր տեղահանման:

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Իսրայելի բանակը հունիսի 22-ին հայտարարել է երեք գերիների աճյունների հայտնաբերման մասին, որոնք Գազայի հատվածում պահվում էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումից ի վեր։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ