Զելենսկին պաշտոնական այցով մեկնել է Մեծ Բրիտանիա

23/06/2025 17:09 Միջազգային

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով մեկնել է Մեծ Բրիտանիա, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները։

Զելենսկու այցի հիմնական նպատակը երկու երկրների միջև ռազմական համագործակցության ընդլայնումն է։

Ուկրաինայի նախագահը նաև կհանդիպի վարչապետ Քիր Սթարմերի, խորհրդարանի անդամների և թագավոր Չարլզ III-ի հետ։

–00—ՅՄ