«Բեն Գուրիոն» օդանավակայանը չվերթերի ընդունումն ու ուղարկումը կվերսկսի հունիսի 23-ից

23/06/2025 15:45 Միջազգային

Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանը հունիսի 23-ից կվերսկսի միջազգային չվերթերի ընդունումն ու ուղարկումը, որոնցից յուրաքանչյուրի համար կարող է գրանցվել ոչ ավելի, քան 50 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Իսրայելի զբոսաշրջության նախարարությունում:

«Իսրայելի օդանավակայանների վարչությունը հայտարարել է Բեն Գուրիոնի օդանավակայանում չվերթերի ընդունումն ու ուղարկումը 2025 թ. հունիսի 23-ից վերսկսելու մասին: Սա կարևոր քայլ է միջազգային թռիչքների վերսկսման ճանապարհին», – նշել են նախարարությունում:

Նրանք պարզաբանել են, որ օդանավակայանը կգործի սահմանափակումներով. «միաժամանակ 1500 ուղևորից ավելի չի կարող գտնվել 3-րդ տերմինալում, որտեղից իրականացվելու են մեկնաթռիչքները, և 50 հոգուց ավելի չի կարող գրանցվել յուրաքանչյուր չվերթի համար»:

«Մոտավորապես 24 չվերթ կժամանի Իսրայել աշխարհի տարբեր երկրներից, – պարզաբանել է զբոսաշրջության նախարարությունը: – Դրանք համակարգելու են Իսրայելի օդանավակայանների վարչությունը, Իսրայելի քաղաքացիական ավիացիայի վարչությունը և ազգային անվտանգության հետ կապված պաշտոնատար անձինք»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ