Փեզեշքիանն ու Մոդին վերահաստատել են Մերձավոր Արևելքում ապաէսկալացման անհրաժեշտությունը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Times of India-ն։«Զրուցել եմ Իրանի նախագահի հետ:
Մենք մանրամասն քննարկել ենք ստեղծված իրավիճակը: Խորը մտահոգություն ենք հայտնել վերջին սրացումների վերաբերյալ: Վերահաստատել ենք անհապաղ ապաէսկալացման, երկխոսության և դիվանագիտության մեր կոչը՝ որպես առաջ շարժվելու և տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության շուտափույթ վերականգնման ուղի», – հեռախոսազրույցի վերաբերյալ Մոդին գրառում է արել X-ի հարթակում:
45 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահ Փեզեշքիանը Հնդկաստանը բնութագրել է որպես «ընկեր և գործընկեր տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության խթանման գործում»։
Նա նաև շնորհակալություն է հայտնել վարչապետ Մոդիին Հնդկաստանի կողմից լարվածության թուլացման, երկխոսության և դիվանագիտության կոչի համար։Վարչապետ Մոդին շնորհակալություն է հայտնել նախագահ Փեզեշքիանին՝ հնդկական համայնքի ներկայացուցիչների՝ անվտանգ հայրենիք վերադարձի և հայրենադարձության շարունակական աջակցության համար:
Երկու առաջնորդները վերահաստատել են իրենց համատեղ հանձնառությունը՝ շարունակելու աշխատել երկկողմ համագործակցության ամրապնդման ուղղությամբ տարբեր, այդ թվոււմ՝ առևտրատնտեսական համագործակցության, գիտության ու տեխնոլոգիաների ոլորտներում: Նրանք պայմանավորվել են կապի մեջ մնալ։
Իսրայել-Իրան հակամարտությունը շարունակվում է 10-րդ օրը։ Հունիսի 22-ին հակամարտության մեջ ներգրավվել է նաև ԱՄՆ-ն՝ թիրախավորելով Իրանի միջուկային երեք օբյեկտները։
-00-ՄԱ