Էրդողանն ու Արաղչին քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Իսրայելի և Իրանի բախումները։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան, ինչպես վճռական դիրքորոշում է ցուցաբերում Գազան, Լիբանանը և Սիրիան թիրախավորող Իսրայելի հարձակումների դեպքում, այնպես էլ՝ Իրանին դեմ ուղղված հարձակումների դեպքում։
Ըստ Էրդողանի՝ տարածաշրջանը նոր պատերազմ չի կարող հանդուրժել, անհրաժեշտ է անհապաղ կանգնեցնել Իսրայելին։ Նա նաև շեշտել է, որ Թուրքիան պատրաստ է անել այն, ինչ իրենից պահանջվում է՝ ներառյալ միջնորդությունը։
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, ազգային հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը և Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
–00—ՅՄ