Իսրայելը Թեհրանի վրա հարվածներ հասցնելու նպատակով օգտագործել է Ադրբեջանի օդային տարածքը

23/06/2025 13:53 Միջազգային

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած տելեգրամյան ալիքի հաղորդմամբ՝ Իսրայելը Թեհրանի վրա հարվածներ հասցնելու նպատակով օգտվել է Ադրբեջանի օդային տարածքից։

Ըստ աղբյուրի՝ իսրայելական ռազմական ինքնաթիռները շարժվել են երկրի հյուսիս-արևմտյան ուղղությամբ, ապա Կասպից ծովի վրայով մուտք գործել Իրանի օդային տարածք և իրականացրել հարձակումը Թեհրանի վրա։

Աղբյուրը պնդում է, որ Բաքվի իշխանությունների համագործակցությունը Իսրայելի հետ այս գործողության համատեքստում չի կարող անտեսվել։ Ըստ հրապարակման՝ կատարված հարձակման համար անհրաժեշտ է պատասխանատվություն և արդարություն՝ ի շահ իրանական ժողովրդի։

—00—ՄԱ