ԱՄՆ-ն տեղեկացել է Իրաքում և Սիրիայում ԱՄՆ ռազմական բազաների վրա հարձակումների նախապատրաստման մասին

23/06/2025 09:16 Միջազգային

ԱՄՆ ռազմական և հետախուզական պաշտոնյաները գրանցել են նշաններ, որ Իրանի կողմից աջակցվող խմբավորումները պատրաստվում են հարձակվել Իրաքում և հնարավոր է՝ Սիրիայում գտնվող ամերիկյան բազաների վրա։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Ինչպես նշում է թերթը, Իրաքի իշխանությունները փորձում են համոզել խմբավորումներին զերծ մնալ հարձակումներ իրականացնելուց՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարվածների։

—00—ՄԱ