Թեհրանը կարձագանքի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարվածներին. Փեզեշքիանն ու Մակրոնը զրուցել են
22/06/2025 22:41
Միջազգային
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, որի ընթացքում կոչ է արել վերադառնալ դիվանագիտական դաշտ․
Մակրոնը հասցրել է բանակցել նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի, Օմանի սուլթան Հայսամ Բեն Թարեկ Ալ Սաիդի, ԱՄԷ նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանի և Կատարի Էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ:
Փեզեշքիանն ասել է, որ Թեհրանը կարձագանքի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարվածներին։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է, որ բանակցությունների սեղանի շուրջ ԱՄՆ այլ բան էր ասում, սակայն գործնականում այլ կերպ վարվեց և հարձակվեց Իրանի միջուկային օբյեկտների վրա:
—00—ՍՊ