ԱՄՆ գերակայության նախկին հիմքերն ու խաղի կանոնները կթուլանան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

Միջազգային հարաբերությւոնների դոկտոր Էդուարդ Աբրահամյանը անդրադարձել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին․
«Թրամփը փաստորեն հավատարիմ է իր հիմնական արտաքին քաղաքական (ռեյգանյան) տեսլականին․ Խաղաղություն ուժի միջոցով (Peace through strength)։ Ներկա հակամարտային չբալանսավորված բազմաբևեռ աշխարհակարգում, որտեղ օրենքների վրա կառուցված աշխարհակարգը (rules-based order) փոխարինվում է ուժի վրա կառուցված աշխարհակարգով (force-based order)՝ այլ տարբերակ քիչ հավանակարն էր, որ Թրամփը կընտրեր, բայց դա կառաջացնի “ռազմավարական ճողվածություն” ԱՄՆ հանար։ Ինչպես նշել եմ իմ նախկին երկու գրառումներում, ԱՄՆ-ն ինչքան էլ մտնի որպես սիտուատիվ ուժային խաղացող՝ նա իր ուղիղ դիրքերը տարածաշրջանում չի ամրապնդելու, (եթե ավելի չկորցնի) Իրանի թուլացման հետևանքով։ Միջազգային հարաբերություններում վակումներ չեն մնում, դրանք արագ լցվում են։ Եվ լցվելու են նոր-հին խաղացողներով և ԱՄՆ գերակայության նախկին հիմքերն ու խաղի կանոններն էլ ավելի կթուլանան։
Այս ամենն ինձ հիշեցրեց 2017ի մայիսին Զբիգնև Բզեժինսկու հետ իմ զրույցը։ Մարդը բախտագուշակ կամ պայծառատես չէր։ Նա ուղղակի գիտեր, թե ինչպես են աշխատում միջազգային հարաբերությունների կանոնները։
Եվ իսկապես, ինչպես կասեին հին հռոմեացիները՝ Սկզբում լինում է ուժը, և ուժը ծնում է խաղաղություն»։