Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները

22/06/2025 18:48 Միջազգային

Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Xinhua լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը՝  մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին:

Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր Արևելքում:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։