Պետք է կանգնեցվի պատերազմը, քանի դեռ անդառնալի կետի չենք հասել․ Հռոմի Պապ

22/06/2025 18:42 Միջազգային

Հռոմի պապ Լևոն XIV-ը անդրադարձել է Մերձավոր Արևելքում հակամարտությանը և Իրանում ստեղծված իրավիճակին.

«Ամբողջ միջազգային հանրությունը բարոյական պատասխանատվություն ունի կանգնեցնելու պատերազմը, քանի դեռ անդառնալի կետի չենք հասել։

Պատերազմը չի լուծում խնդիրները, այն միայն սրում է դրանք և խորը վերքեր է թողնում ժողովուրդների պատմության մեջ, որոնց ապաքինման համար տարիներ և սերունդներ են պահանջվում», – ասել է նա՝ կիրակնօրյա պատարագի ժամանակ։