ԱՄՆ-ն չի կարող 100% վստահությամբ հաստատել, որ Իրանի միջուկային օբյեկտներն ամբողջությամբ ոչնչացվել են
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

Մենք չենք պատերազմում Իրանի դեմ, մենք պատերազմում ենք նրա միջուկային ծրագրի դեմ։ Հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը։
ԱՄՆ-ը շահագրգռված չէ, որ հարվածների վայրերում ռազմական գործողություններ իրականացնեն, և Նահանգները կարող են լավ հարաբերություններ ունենալ Իրանի հետ, և մտավախություն չկա, որ իրավիճակը կարող է վերածվել ձգձգվող հակամարտության: Կարգավորմանը պետք է հասնել բանակցությունների միջոցով, և Իրանը պետք է դա հասկանա, ընդգծել է նա։
ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը խաթարելու Իրանի փորձն ինքնասպանություն կլինի Իրանի համար։
ԱՄՆ-ն չի կարող 100% վստահությամբ հաստատել, որ Իրանի միջուկային օբյեկտներն ամբողջությամբ ոչնչացվել են։
Միևնույն ժամանակ, Վաշինգտոնում կարծում են, որ հարվածները թույլ են տվել զգալիորեն հետաձգել Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Վենսը:
—00—ՍՊ