ԱՄՆ-ն հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

ԱՄՆ-ն հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին՝ այս կերպ մտնելով հակամարտության մեջ:
Հարվածներից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Իրանի նկատմամբ հարվածները «լիակատար հաջողությամբ են անցել»․
«Դա մեծ հաջողություն էր, ամբողջական հաջողություն»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Իրանի երեք միջուկային օբյեկտներին հասցված հարվածները։
Մեկնաբանելով Իրանին ԱՄՆ-ի հարվածները՝ ԱՄՆ նախագահը նշել է «Կլինի խաղաղություն կամ շատ ավելի մեծ ողբերգություն»։
ԱՄՆ-ի առաջնորդն ընդգծել է, որ գործողության նպատակն է վերացնել միջուկային սպառնալիքը, որը բխում է Իրանի միջուկային ծրագրերից: Նա նշել է, որ այդ օբյեկտները «ամբողջությամբ և անդառնալիորեն ավերվել են»։
«Իրանի համար կլինի կա՛մ խաղաղություն, կա՛մ ողբերգություն՝ շատ ավելի մեծ, քան այն, ինչին մենք ականատես եղանք վերջին ութ օրերի ընթացքում: Հիշեք, որ դեռ շատ թիրախներ են մնացել: Այսօրվանն ամենադժվարն էր և, թերևս, ամենամահաբերը: Բայց եթե խաղաղությունը արագ չգա, մենք կհետապնդենք այլ թիրախների ճշգրտությամբ, արագությամբ և հմտությամբ: Դրանցից շատերը կարող են ոչնչացվել րոպեների ընթացքում», – սպառնացել է նա:
Նշենք՝ Իրանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ շտապ նիստ անցկացնելու պահանջով։
—00—ՍՊ