Ռուսական զորքերը ավելի քան 270 ԱԹՍ և հրթիռ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ
21/06/2025 14:06
Միջազգային
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Ուկրաինայի տարածքը hունիսի 21-ի գիշերը ենթարկվել է լայնածավալ հարձակման՝ Ռուսաստանի կողմից արձակված անօդաչու թռչող սարքերի և հրթիռների միջոցով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ուկրաինայի զինված ուժերը։
Նշվում է, որ ռուսական կողմը կիրառել է 272 անօդաչու թռչող սարք, որոնցից մի մասը եղել են հարվածային, իսկ մյուս մասը՝ նմանակող, ինչպես նաև արձակել է 8 հրթիռ։
Ուկրաինայի զինված ուժերն արձանագրել են, որ հաջողվել է խոցել 140 անօդաչու սարք, ևս 112-ը չեզոքացվել են։
Բացի դրանից, ուկրաինական պաշտպանության ուժերը ոչնչացրել են երեք «Իսկանդեր-Կ» թևավոր հրթիռ, մեկ «Կինժալ» տիպի աերոբալիստիկ հրթիռ և մեկ «Կալիբր» թևավոր հրթիռ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ