Ուկրաինայում ողբերգություն է, որը տեղի է ունենում Արևմուտքի մեղքով․ Պուտին
20/06/2025 19:46
Միջազգային
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի իրավիճակն անվանել է ողբերգություն, որը տեղի է ունենում Արևմուտքի մեղքով։
«ԱՄՆ-ն ուղիղ և առանց ամաչելու հայտարարել է, որ միլիարդավոր դոլարներ է ծախսել Ուկրաինայում արյունալի պետական հեղաշրջման համար», – նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինը ռուս և ուկրաինացի ժողովուրդներին համարում է մեկ ժողովուրդ, այդ իմաստով ամբողջ Ուկրաինան մերն է, հայտարարել է ՌԴ նախագահը։
Պուտինի խոսքով՝ ՌԴ-ն երբեք կասկածի չի ենթարկել Ուկրաինայի անկախության իրավունքը, սակայն այն հռչակվել է որպես չեզոք պետություն։
«ՌԴ-ն ամեն փուլում Ուկրաինային առաջարկել է դադարեցնել ռազմական գործողությունները և պայմանավորվել հրադադարի շուրջ», – հայտարարել է Պուտինը:
–00—ՍՊ